Զանգահարում են, բացեք դուռը
Զանգահարում են, բացեք դուռը ռուս.՝ Звонят, откройте дверь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Միտտա |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Ելենա Պրոկլովա |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
Զանգահարում են, բացեք դուռը (ռուս.՝ Звонят, откройте дверь), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմը ռեժիսոր Ա. Միտայի կողմից, 12-ամյա Ելենա Պրոկլովայի դեբյուտը կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ դասարանի աշակերտ Տատյանան (Ելենա Պրոկլովա) սիրահարված է տասներորդ դասարանի ջոկատավար՝ Պետրային (Սերգեյ Նիկոնենկո), և դրա համար նրան դասարանում ծաղրում են։ Տանյայի հայրը երկրաբան էր, մայրը որոշ ժամանակով մեկնել էր նրա մոտ՝ դստերը թողնելով հարևանուհու հսկողության տակ։ Ջոկատավարին դուր գալու համար Տանյան ընկղմվում է հասարակական աշխատանքի մեջ, և նրան հանձնարարում են գտնել «հետաքրքիր մարդուն»՝ առաջին ջոկատավարներից մեկին։
Որոնումների ընթացքում նա ծանոթանում է իր հասակակից Գեննադիին (Վիտյա Կոսիխ) և նրա տարօրինակ խորթ հորը (Ռոլան Բիկով), որն օգնում է նրան այդ որոնումներում։ Նա Տատյանային բերում է հայտնի երաժիշտ Կորկինիի մոտ։ Նա խոստանում է Տատյանային գալ իրենց մոտ առաջին ջոկատավարներին նվիրված հավաքին, բայց մոռանում է, որ շուտով պետք է հյուրախաղերի մեկնի։ Գեննադիի ձեռքում տեսնելով չմուշկները՝ Տատյանան նրան խնդրում է սովորեցնել թե ինչպես են դրանցով սահում։ Երեկոյան նրանք գնում են սահադաշտ, որտեղ նա տեսնում է իր Պետրային դասընկերոջ ընկերությունում։ Հիասթափված՝ նա թողնում է սահադաշտը և վերադառնում է տուն։ Այնտեղ նրան դիմավորում է անսպասելիորեն ժամանած մայրը։
Երբ հայտնի է դառնում, որ երաժիշտ Կորկինը մեկնել է հյուրախաղերի և չի կարողանա գալ հավաքին, Տանյան դրանում «դավաճանություն» է տեսնում. այդ ժամանակ ջոկատավարների հավաքի անցկացման պատասխանատուն Պյոտրն էր։ Հավաքից առաջ Տանյան գալիս է Կոլպակովի նվագախումբ և հայտնում նրան, որ Կորկինը հեռացել է, և նա չգիտի, թե ինչ անի հիմա։ Կոլպակովը նրան պատմում է իր հարևանությամբ ապրող առաջին ջոկատավարներից մեկի՝ փողհար տղայի մասին։ Նրա հետ ծանոթությունն այնքան է ազդել Կոլպակովի վրա, որ նա դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ։ Տատյանան համոզում է Կոլպակովին գալ հավաքին և բոլորին պատմել այս պատմությունը։
Ջոկատավարների հավաքի մեկնարկից առաջ, Տանյան Պետրային խնդրում է թույլ տալ, որ Կոլպակովը հանդես գա, Բայց Պյոտրը մերժում է նրան, և նա վերջնականապես հիասթափվում է նրանից. ֆորմալիստ, կարիերայի նկատառումներից ելնելով, նա ոչ մի քայլ չի շեղվում սահմանված կանոններից։
Ջոկատավարների հավաքին փողհարը շատ վատ է նվագում, Կոլպակովը, չդիմանալով դրան, անսպասելիորեն բեմ է բարձրանում և սկսում է խոսել իր ծանոթ ջոկատավար փողհարի մասին, ով հետագայում զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Բոլորը զարմանում են երիտասարդ հերոսի դրամատիկ ճակատագրից, ջոկատավարը գրում է Կոլպակովի պատմությունը նոթատետրում, իսկ դպրոցականները հետաքրքրությամբ լսում են երաժիշտին։ Իր ելույթի վերջում նա փողն ուղղում է շուրթերին, և հսկայական դահլիճը լցվում է հանդիսավոր, ուղիղ հոգու մեջ հեղվող ձայներով...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ելենա Պրոկլովա | Տանյա Նեչաևա (գլխավոր դեր) |
Ռոլան Բիկով | Գենյայի խորթ հայրը Պավել Վասիլևիչ Կոլպակով |
Վլադիմիր Բելոկուրով | ջութակահար Սերգեյ Պետրովիչ Կորկին |
Սերգեյ Նիկոնենկո | ջոկատավար Պետյա Կրյուչկով |
Օլյա Սեմյոնովա | Լենա Օրլովա |
Վիկտոր Կոսիխ | Գենկա Դրեսվյաննիկով |
Վիտյա Սիսոև | Տոլյա Բորդուկով |
Արինա Ալեյնիկովա | ռուսերենի ուսուցչուհի |
Լեոնիդ Վեյցլեր | դրվագ |
Վալենտինա Վլադիմիրովա | թատրոնի տոմսավաճառ |
Ալեքսանդրա Դենիսովա | թատրոնի հանդերձապահուհի |
Օլեգ Եֆրեմով | Գենայի հայրը, հարբեցող Վասիլի Դրեսվյաննիկով |
Անտոնինա Մաքսիմովա | Վերա Վիկտորովնա Իվանովա |
Էլլա Նեկրասովա | Կորկինայի կինը |
Լյուսենա Օվչիննիկովա | Տանյայի մայրը Նեչաևա |
Իա Սավվինա | Գենայի մայրը |
Ռաիսա Կուրկինա | բնակարանի տիրուհի, (տիտրերում նշված չէ) |
Լենա Զոլոտուխինա | դրվագ |
Միշա Մետյոլկին | Բազեև |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Միթա
- Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Պանասյուկ
- Գլխավոր նկարիչ՝ Պյոտր Կիսելյով
- Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվականի Վենետիկի մանկական ֆիլմերի XVIII միջազգային կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի առյուծը» գլխավոր մրցանակ[1]։
- Մոսֆիլմի մրցանակ լավագույն դերասանուհու համար (Ելենա Պրոկլովա)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ They're Calling, Open the Door — Awards at the IMDb
- ↑ They're Calling, Open the Door at the kino-teatr.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արկուս Լ. «Զանգահարում են, բացեք դուռը». «Սեանս» ամսագրի նախագիծը. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
|