Եքիդնաներ
Եքիդնա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Ենթադաս | Yinotheria |
Կարգ | Միանցքանիներ (Monotremata) |
Ընտանիք | Եքիդնա (Tachyglossidae) Gill, 1873 |
Եքիդնա (լատին․՝ Tachyglossidae), ապրում է խիտ մացառուտներով կամ անտառածածկ լեռնոտ վայրերում[1]։ Արտաքինով ոզնի է հիշեցնում, սակայն նրանից չորս անգամ մեծ է։ Վտանգի դեպքում ոզնու նման կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի։ Եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են և շատ ընդհանրություններ ունեն. եքիդնան ձու է դնում, նրա մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է՝ շրջապատի ջերմաստիճանից կախված, ապրում է Ավստրալիայում, սնվում միջատներով։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կենդանիների անունը համապատասխանում է հին հունական ἔχιδνα՝օձ[2]։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով։ Եքիդնան և բադակտուցը երկրագնդի միակ կենդանիներն են, որոնք ունեն լրիվ գեղձային ստամոքս։ Եքիդնայինների ընտանիքը ներառում է 4 տեսակի կենդանիներ՝ կորակտուց եքիդնայի 3 տեսակներ և ավստրալիական եքիդնա։ Եքիդնան ցամաքային կենդանի է, անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։ Սնվում է հիմնականում մրջյուններով ու տերմիտներով, հազվադեպ այլ միջատներով ու որդերով։ Ատամներ չունի, երկար դնչով ու կպչուն լեզվով ճարպկորոն որսում է մրջյուններին ու կուլ տալիս։ Եքիդնան շատ նման է ոզնու, նրա ողջ մարմինը ծածկված է ասեղներով և վտանգի դեպքում ոզնու նման կծկվում է։ Ունի սուր տեսողություն, անմիջապես նկատում է վտանգը և թաքնվում։ Եթե շրջակայքում թաքնվելու հնարավորություն չկա, եքիդնան կծիկ է դառնում։ Եքիդնան բադակտուցի նման ձվադրում է, բայց ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը, այլ իր փորի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ էլ սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին։ Եքիդնաներն ապրում են մինչև 30 տարի։
Ընդհանուր բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորակտուց եքիդնայի 3 տեսակները բնակվում են Նոր Գվինեա կղզում։ Այս կենդանիները խոշոր են ավստրալիական եքիդնայից, ունեն 45-77 սմ երկարությամբ մարմին և մինչև 16 կգ քաշ։ Ապրում են անտառային և լեռնային շրջաններում, սնվում են հիմնականում անձրևաորդերով, երբեմն՝ բզեզներով։ Մարմնի կառուցվածքով նման են ավստրալիական եքինդային, այն տարբերությամբ, որ ասեղներն ավելի կարճ են, իսկ վերջույթներն ու կտուցը երկար։ Երկար ու կոր կտուցի համար կոչվում է կորակտուց եքիդնա։ Ավստրալիական եքիդնան ավելի փոքր է, մարմնի երկարությունը 30-45 սմ է, քաշը՝ մինչև 5 կգ։ Ապրում է Ավստրալիայում, Տասմանիա և Նոր Գվինեա կղզիներում։ Կտուցն ավելի կարճ է։ Տասմանիայում ապրող եքիդնայի ենթատեսակն ավելի խոշոր է, մարմնի երկարությունը մինչև 55 սմ է։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եքիդնաների ընքանիքը ներառում է հետևյալ տաքսոնները[3]․
- Պրոեքիդնայի տեսակ (Zaglossus)
- Բարտոնի պրոեքիդնա (Zaglossus bartoni)
- Բրյունի պրոեքիդնա (Zaglossus bruijni)
- Ատենբորոյի պրոեքիդնա (Zaglossus attenboroughi)
- † Zaglossus hacketti
- † Zaglossus robustus
- Եքիդնաների տեսակ (Tachyglossus)
- Ավստրիալական եքիդնա (Tachyglossus aculeatus)
- † Род Megalibgwilia
- † Megalibgwilia ramsayi
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիական եքիդնան պատկերված է մի շարք ավստրիալական փոստային նամականիշների վրա, ինչպես նաև ավստրիալական 5 մետաղադրամի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 9. — 10 000 экз.
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964—1973. — Т. 2. — С. 30.
- ↑ Mammal Species of the World: Tachyglossidae (англ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ехидна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Эхидна, млекопитающее». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եքիդնաներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եքիդնաներ» հոդվածին։ |
|