Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Feel the Rhythm | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | 2006 մայիսի 20 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Օլիմպիական փակ սրահ, Աթենք, Հունաստան | |||
Հաղորդավարներ | Մարիա Մենունոս և Սակիս Ռուվաս | |||
Բացում | Կիսաեզրափակիչ։ Հույն պարողներ՝ Eurovision Medley,
| |||
Ընդմիջման ելույթ | Կիսաեզրափակիչ։ Սակիս Ռուվասը կատարում է «I'm in Love with You» երգը Եզրափակիչ։ Ելենա Պապարիզուն կատարում է «Mambo!» երգը | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Լորդի, Դիմա Բիլան, Hari Varešanović?, Mihai Trăistariu?, Կարոլա, LT United?, Թինա Կարոլ, Անդրե, Աննա Վիսսի, Brian Kennedy?, Sibel Tüzün?, Սևերինա Վուչկովիչ, Elena Risteska?, Texas Lightning?, Christine Guldbrandsen?, Cosmos?, six4one?, Sidsel Ben Semmane?, Daz Sampson?, Arsenie Todiraș?, Natalia Gordienko?, Las Ketchup?, Virginie Pouchain?, Eddie Butler?, Fabrizio Faniello?, Ich Troje?, Kate Ryan?, Silvía Night?, Luiz Ejlli?, Annet Artani?, Anžej Dežan?, Մարիանա Պոպովա, Sandra Oxenryd?, Nonstop?, Treble?, Séverine Ferrer?, Polina Smolova? և Jennifer Serrano? | |||
Առաջնելույթ | Հայաստան | |||
Մեկնել են | Ավստրիա Հունգարիա Սերբիա և Չեռնոգորիա Լիբանան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 մասնակիցներին 1-ից մինչև 8, 10 և 12 միավորներով | |||
Հաղթական երգ | «Hard Rock Hallelujah» | |||
Զրո միավոր | չկա | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/athens-2006(անգլ.) |
«Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը» դարձել է Եվրատեսիլի 51-րդ մրցույթը և տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 18-ին և 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Օլիմպիական փակ սրահում։ Մրցույթի ազգային հեռարձակող կազմակերպությունը եղել է Հունական հեռարձակող կորպորացիան (ՀՀԿ)։
Մրցույթի վարողները եղել են հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը, Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլում 2004 և 2009 թվականներին, և հույն-ամերիկյան հաղորդավարուհի և դերասանուհի, Մարիա Մենաունոսը։ Կիսաեզրափակիչում երկու հաղորդավարները կատարել էն Կատրինա և Վեյվս խմբի 1997-ին մրցույթը հաղթած «Love Shine A Light» երգը։ Ինտերվալներից մեկի համար Սակիս Ռուվասը երգեց իր «S'eho Erotefthi» երգի անգլերեն տարբերակը - «I'm in love with you»։ Ելենա Պապարիզուն, ով կատարեց հաղթած երգը Կիևում, Աթենքում կրկին վերադարձավ Եվրատեսիլի բեմ։ Հետևելով Սերտաբ Էրեների և Ռուսլանայի օրինակներին վերջի երկու տարիներին, եզրափակիչում նա երկու անգամ ելույթ ունեցավ՝ «My Number One» երգը կատարեց բացման ժամանակ և իր «Mambo!» երգը ինտերվալ-ակտի ժամանակ (որը արդեն հիթ էր Հունաստանում)։ Հույն պարողները նույնպես ներկա էին ինտերվալ-ակտերում, ինչպես նաև այլ հունական էլեմենտները։ Արձակվել էն մրցույթի պաշտոնական CD-ն և DVD-ն և նոր ներդրումը այս տարի եղել է գրքույկը հատուկ մրցույթի երկրպագուների համար։
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը տեսավ իր 1000-րդ երգը Եվրատեսիլի պատմության մեջ, երբ Բրայան Քենեդին կատարեց իր «Every Song Is a Cry for Love» երգը կիսաեզրափակիչում։
Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հայաստանը։ Մրցույթին հրաժարվեցին մասնակցել Ավստրիան, Հունգարիան և Սերգիա և Չեռնոգորիան։
Մրցույթը հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը իր «Hard Rock Hallelujah» երգով, հավաքելով 292 միավոր։ Այս երգը առաջին հարդ ռոք երգն էր, երբևէ հաղթած մրցույթում։ Սա Ֆինլանդիայի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլում քառասունհինգ տարի սպասելուց հետո։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենքը Հունաստանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։
Ֆորմատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդացիները հսկայական գումարներ էին ծախսել իրենց երկրի շոուն կազմակերպելու համար։ Նույն տարում մասնակցության հայտ ներկայացրեց Հայաստանը։ Մրցույթին մասնակցելով առաջին անգամ՝ Հայաստանն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Քանի որ մրցույթը կայանում էր Հունաստանում, հաղորդավարները նույնպես պետք է լինեին հույներ։ Մրցույթի հաղորդավարներից մեկը Եվրատեսիլ 2004-ում Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն էր։ Մրցույթին Ռուսաստանը ներկայացնում էր Դիմա Բիլանը, որն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, եռյակում ընդգրկվեց նաև Բոսնիա և Հերցեգովինան։ Ֆինլանդիան 37 երկրներից 20-ից ստացավ 8, 10 և 12 միավոր։ Ֆինլանդիան հաղթելով մրցույթում հաջորդ տարվա 2007-ի մրցույթը տարան իրենց երկիր, և մրցույթի ծախսերը 13 միլիոն եվրո կազմեց։
Քվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-7 միավորները ցույց է տրվում աղյուսակում, իսկ 8, 10 և 12 միավորները հայտարարվում են երկրից։ Մրցույթի քվեարկության արդյունքում հաղթեց Hard rock halleujah երգով Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը, որը մինչ Ռիբակի ռեկորդը 292 միավորով անգերազանցելի էին պահում։ Ի դեպ, սա Ֆինլանդիայի ամենահաջողված ելույթն էր, քանի որ Ֆինլանդիան երբեք չէր ընդգրկվել լավագույն հնգյակում կամ եռյակում։
Կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեարկության աղյուսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայների հայտարարման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենափոքր միավորները (1-7) երկրից չէին առանձին չէին հայտարարվում, այլ ցուցադրվում էին աղյուսակում։ Բանավոր կերպով հայտարարվում էին 8, 10 և 12 միավորները։
Երկրները հայտարարել են քվեարկության արդյունքները հետևյալ հերթականությամբ՝
Վերադարձած մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Երկիր | Արտիստ | Տարի |
---|---|---|---|
Հունաստան | Աննա Վիսսի | 1980, 1982 ( Կիպրոսի համար) | |
Իսրայել | Էդի Բուտլեր | 1999 (Էդեն խմբի անդամ) | |
Լիտվա | ԼՏ Յունայթեդ | 2001 (ՍԿԱՄՊ խմբի անդամ) | |
Մալթա | Ֆաբրիցիո Ֆանիելո | 2001 | |
Լեհաստան | Իխ Տրոյե | 2003 | |
Շվեդիա | Կառոլա | 1983, 1991 (հաղթող) |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ» հոդվածին։ |
|
|