iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Եկատերինբուրգ
Եկատերինբուրգ - Վիքիպեդիա Jump to content

Եկատերինբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Եկատերինբուրգ
Екатеринбург
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքYekaterinburg Municipality?
Ներքին բաժանումLeninski district?, Verch-Isetski district?, Zheleznodorozhniy District?, Ordzonikidsevski district?, Կիրովսկի շրջան, Oktyabrski district? և Chkalovski district?
ՔաղաքապետԵվգենի Պորունով
Հիմնադրված է1723 թ. Նոյեմբերի 18 թ.
Այլ անվանումներՍվերդլովսկ
Մակերես1151 կմ²
ԲԾՄ270 մ
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն1 383 700 մլն մարդ (2010)
Խտություն1167,5 մարդ/կմ²
Ազգային կազմՌուսներ, թաթարներ,
գերմանացիներ և այլ
Կրոնական կազմՈւղղափառներ,
մուսուլմաններ,
լյութերականներ
Ժամային գոտիUTC+5, ամառը UTC+6
Հեռախոսային կոդ+7 343
Փոստային դասիչ620XXX
Ավտոմոբիլային կոդ66,96,196
ՕԿԱՏՕ65401
Պաշտոնական կայքекатеринбург.рф
Եկատերինբուրգ (Ռուսաստան)##
Եկատերինբուրգ (Ռուսաստան)

Եկատերինբուրգ (ռուս.՝ Екатеринбург, 1924-1991 թվականներին անվանվել է Սվերդլովսկ (ռուս.՝ Свердловск), ի պատիվ բոլշևիկյան կուսակցության ղեկավարներից մեկի՝ Յակով Սվերդլովի), խոշոր քաղաք Ռուսաստանի կենտրոնական մասում, Ուրալյան լեռնաշղթայի Միջին Ուրալ կոչվող հատվածի արևելյան կողմում, Իսետ գետի ափին։ Ուրալյան դաշնային շրջանի և Սվերդլովսկի մարզի վարչական[1][2], արդյունաբերական, գիտա-կրթական ու մշակութային կենտրոնն է։ Ունի քաղաքային շրջանի կարգավիճակ[3]։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.293.537, 2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ շուրջ մեկուկես միլիոն[4]. այդ ցուցանիշով Ռուսաստանի մեծությամբ չորրորդ քաղաքն է (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Նովոսիբիրսկից հետո)։

Եկատերինբուրգը հաճախ անվանվում է «Ուրալի մայրաքաղաք»[5], «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք». նկատի է առնվում, որ իր տնտեսությամբ, մշակույթով, տրանսպորտային, զբոսաշրջային դերով ու նշանակությամբ երրորդ տեղն է զբաղեցնում այդ երկրում[6][7][8][9]։

Քաղաքը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. ունի միջազգային օդանավակայան, նրա միջով են անցնում անդրսիբիրյան երկաթուղին և վեց դաշնային նշանակության ավտոմայրուղիներ։ Արդյունաբերական կարևորագույն կենտրոն է նաև՝ օպտիկա-մեխանիկական, մեքենաշինական, սարքաշինական, մետաղաձուլական ու մետաղագործական, ռազմա-արդյունաբերական համալիրի, պոլիգրաֆիական, սննդի ու թեթև արդյունաբերության հզոր ձեռնարկություններով։

Եկատերինբուրգը վարչական կարևոր կենտրոն է. այստեղ են գտնվում Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի շտաբը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ուրալյան բաժանմունքի նախագահությունը, ՌԴ նախագահի ներկայացուցչությունը, դաշնային իշխանության 35 տարածքային մարմիններ[10]։

Հիմնադրվել է 1723 թվականի նոյեմբերի 7-ին (հին տոմարով)՝ որպես երկաթաշինական գործարան (железоделательный завод): Բնակավայրին տրվել է Եկատերինա Առաջին կայսրուհու անունը։ 1781 թվականին Եկատերինա II-ը նրան շնորհել է Պերմի նահանգի գավառային քաղաքի կարգավիճակ։

19-րդ դարի վերջին 10-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է հեղափոխական պայքարի խոշոր կենտրոններից մեկը։ Խորհրդային իշխանության տարիներին վերածվել է արդյունաբերական, վարչական, մշակութային, գիտա-կրթական հզոր կենտրոնի։ Հսկայական ավանդ է ներդրել Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը կռելու գործում. նրա տարածքում գործող ծանր մեքենաշինության ուրալյան գործարանը պատերազմի տարիներին եղել է զրահատեխնիկա արտադրող խորհրդային խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ Հետպատերազմյան շրջանում համբավվել է ինքնատիպ կոնստրուկտիվիստական ճարտարապետությամբ[11][12][13][14], համբավվել որպես «սթրիթ-արտ-ի ռուսական մայրաքաղաք»[15][16][17][18]։

Ռուսաստանի մի շարք այլ քաղաքների հետ Եկատերինբուրգը դարձել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումների անցկացման մրցավայր։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Եկատերինաբուրգին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[19]։

  • 1806 թվականին Եկատերինբուրգն ստացել է «լեռնահանքագործական քաղաքի» կարգավիճակ[20], փաստացի այլևս չի ենթարկվել Պերմի նահանգի իշխանություններին և գտնվել է ֆինանսների նախարարի ու կայսեր անմիջական կառավարման ներքո[21]։
  • В 1973 թվականին քաղաքը պարգևատրվել է Լենինի շքանշանով[20].
  • В 1979 թվականին ներառվել է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում[20]։
  • В 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը Եկատերինբուրգն ընդգրկել է աշխարհի 12 իդեալական քաղաքների ցանկում[22]։
  • В 2006 թվականին Եկատերինբուրգում բացվել է արդարադատության ամենամեծ պալատը Ռուսաստանում (ընդհանուր մակերեսը՝ 30 հազար քառակուսի մետր)[23]։
  • В 2008 թվականին Եկատերինբուրգը 2-րդ տեղն է գրավել РБК-ի կազմած «Բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքները Ռուսաստանում» վարկանիշային ցանկում[24]։
  • В 2009 թվականին Եկատերինբուրգը 4-րդ տեղն է գրավել Ֆորբս ամսագրի ռուսերեն տարբերակի խմբագրության կազմած «Բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքները Ռուսաստանում» վարկանիշային ցանկում[25]։
  • В 2009 թվականին Եկատերինբուրգը 1-ին տեղն է գրավել «Ռուսաստանի առավել հեռանկարային միլիոնանոց քաղաքների» ցանկում[26]։
  • В 2009 թվականին Եկատերինբուրգը 1-ին տեղն է գրավել РБК-ի կազմած «Բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքները Ռուսաստանում» վարկանիշային ցանկում[24]։
  • 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Վլադիմիր Պուտինը հաստատել է Եկատերինբուրգի՝ որպես ռուսաստանյան թեկնածուի առաջադրումը «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի անցկացման իրավունք նվաճելու համար[27]։
  • 2011 թվականի նոյեմբերի 8ին միջազգային ցուցահանդեսների փարիզյան բյուրոն 5 քաղաքների շարքում հաստատել է Եկատերինբուրգի մասնակցությունը «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի անցկացման իրավունք նվաճելու համար պայքարին[28]։
  • В 2011 թվականին Եկատերինբուրգը 1-ին տեղն է գրավել РБК-ի կազմած «Բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքները Ռուսաստանում» վարկանիշային ցանկում[29]։
  • 2012 թվականին Եկատերինբուրգը 4-րդ տեղն է գրավել քաղաքային միջավայրի որակի վարկանիշային ցանկում[30]։
  • 2013 թվականին Եկատերինբուրգը 2-րդ տեղն է գրավել «Секрет фирмы» ամսագրի խմբագրության կազմած «Ռուսաստանի լավագույն քաղաքներ» ցանկում[31].
  • 2014 թվականի հունիսի 22-ից 26-ը Եկատերինբուրգում անց է կացվել մարզական ծրագրավորման աշխարհի 38-րդ ուսանողական առաջնության (ICPC-ի) եզրափակիչը[32]։
  • 2017 թվականի մայիսի 22ին ՌԴ վարչապետը հաստատել է Եկատերինբուրգի՝ որպես ռուսաստանյան թեկնածուի առաջադրումը «Էքսպո-2025» համաշխարհային ցուցահանդեսի անցկացման իրավունք նվաճելու համար[33][34]։

Եկատերինբուրգին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ կրում է Dfb նիշը[35].

Եկատերինբուրգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.6
(42.1)
9.4
(48.9)
17.3
(63.1)
28.8
(83.8)
33.4
(92.1)
35.6
(96.1)
38.8
(101.8)
37.2
(99)
31.9
(89.4)
24.7
(76.5)
13.5
(56.3)
5.9
(42.6)
38.8
(101.8)
Միջին բարձր °C (°F) −9.1
(15.6)
−6.8
(19.8)
1.0
(33.8)
9.8
(49.6)
17.4
(63.3)
23.0
(73.4)
24.4
(75.9)
21.1
(70)
14.5
(58.1)
6.8
(44.2)
−2.8
(27)
−7.9
(17.8)
7.6
(45.7)
Միջին օրական °C (°F) −12.6
(9.3)
−11.1
(12)
−3.8
(25.2)
4.3
(39.7)
11.3
(52.3)
17.1
(62.8)
19.0
(66.2)
15.9
(60.6)
9.8
(49.6)
3.4
(38.1)
−5.8
(21.6)
−11.0
(12.2)
3.0
(37.4)
Միջին ցածր °C (°F) −15.7
(3.7)
−14.5
(5.9)
−7.6
(18.3)
0.0
(32)
6.2
(43.2)
12.1
(53.8)
14.4
(57.9)
11.9
(53.4)
6.4
(43.5)
0.7
(33.3)
−8.3
(17.1)
−13.7
(7.3)
−0.7
(30.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −44.6
(−48.3)
−42.4
(−44.3)
−39.2
(−38.6)
−21.8
(−7.2)
−13.5
(7.7)
−5.3
(22.5)
1.5
(34.7)
−2.2
(28)
−9.0
(15.8)
−22.0
(−7.6)
−39.2
(−38.6)
−44.0
(−47.2)
−44.6
(−48.3)
Տեղումներ մմ (դյույմ) 27
(1.06)
20
(0.79)
21
(0.83)
28
(1.1)
50
(1.97)
75
(2.95)
91
(3.58)
73
(2.87)
58
(2.28)
39
(1.54)
33
(1.3)
27
(1.06)
542
(21.34)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 33
(13)
42
(16.5)
38
(15)
5
(2)
1
(0.4)
0.4
(0.16)
0
(0)
0
(0)
1
(0.4)
1
(0.4)
8
(3.1)
21
(8.3)
150.4
(59.26)
Միջ. անձրևոտ օրեր 1 1 5 13 20 20 19 22 22 17 6 1 147
Միջ. ձնառատ օրեր 26 23 18 10 4 0.4 0 0 2 13 23 25 144
% խոնավություն 79 75 68 60 58 63 68 73 75 75 78 79 71
Միջին ամսական արևային ժամ 47 94 164 206 256 272 269 217 143 78 51 37 1834
Աղբյուր #1: Pogoda.ru.net[36]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[37]

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուպատոսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգները[38], Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը[39], Գերմանիան[40], Ֆրանսիան[41], Չինաստանը[42] և մի շարք այլ երկրներ իրենց հյուպատոսարանն ունեն Եկատերինբուրգում։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[43].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Беркович А.В., Павлинов П.С. «Екатеринбу́рг». Большая Российская Энциклопедия (ռուսերեն). Москва: Научное издательство «Большая российская энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  2. «О статусе административного центра Свердловской области (с изменениями на 17 октября 2013 года), Закон Свердловской области от 12 ноября 1997 года № 63-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Об установлении границ муниципального образования город Екатеринбург и наделении его статусом городского округа (с изменениями на 12 июля 2007 года), Закон Свердловской области от 12 октября 2004 года № 95-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  4. «RUSSIA: Ural'skij Federal'nyj Okrug: Ural Federal District». City Population.de. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Дуреко Е.Ю. Ключевые смыслы «Екатеринбург — столица Урала» в медийном дискурсе // Стратегии развития социальных общностей, институтов и территорий : материалы Международн. науч.-практ. конф. Екатеринбург, 23–24 апреля 2015 г.. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2015. — Т. 2. — С. 124—128. Архивировано из первоисточника 2016 թ․ սեպտեմբերի 19.
  6. «Рейтинг столичных городов России от Фонда "Институт экономики города"». Urbaneconomics.ru.
  7. Kolossov, Vladimir; Eckert, Denis (2007 թ․ հունվարի 1). «Russian regional capitals as new international actors: the case of Yekaterinburg and Rostov». Belgeo (անգլերեն): 115–132. doi:10.4000/belgeo.11686. ISSN 1377-2368.
  8. «Central Asian Chapter by Eurasian Respiratory and Allergy Consortium». Era-cac.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  9. «Yekaterinburg - Entertainment - Russia.com». Russia.com.
  10. «Территориальные органы федерального органа исполнительной власти». Окружной информационный центр аппарата полномочного представителя Президента Российской Федерации в Уральском федеральном округе. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Как Екатеринбург за 10 лет стал столицей конструктивизма». Strelka Mag (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Екатеринбург». sovietarch.strelka.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  13. Наш Урал. «Советская утопия: эпоха конструктивизма в Екатеринбурге — Наш Урал» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Конструктивизм. Жемчужина архитектуры Екатеринбурга». www.e1.ru (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  15. «Как Екатеринбург становится столицей стрит-арта». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  16. «Лекция «Почему Екатеринбург — столица стрит-арта в России»». itsmycity.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Екатеринбург - столица стрит-арта. Часть первая». www.uralweb.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  18. Meduza (4 мая 2021). «Все кругом храпят, а Екатеринбург — пробужденный Когда уральский город объявил себя российской столицей стрит-арта, многие смеялись. А потом он стал ею». Meduza.
  19. Указ Президента Российской Федерации от 02.07.2020 № 444 «О присвоении почётного звания Российской Федерации „Город трудовой доблести“»
  20. 20,0 20,1 20,2 Краткая хронология Екатеринбурга, Официальный сайт губернатора Свердловской области Արխիվացված 2009-07-08 Wayback Machine проверено 04 июля 2009
  21. «Екатеринбург». Туристический Информационный Центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  22. REGIONS.RU (2002 թ․ հունվարի 23). «Екатеринбург - "идеальный город" мира -» (ռուսերեն). www.ural.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. Анна Осипова. «В Екатеринбурге открыли самый большой суд в России». www.oblgazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  24. 24,0 24,1 «РБК 500: Крупнейшие компании России». РБК. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. Екатеринбург вошёл в первую пятёрку лучших российских городов для бизнеса «ИТАР-ТАСС Урал». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. проверено 04 июля 2009
  26. «Где в России можно жить». www.rusrep.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. «Путин утвердил Екатеринбург как кандидата на ЭКСПО-2020». 66.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  28. «Екатеринбург попал в пятерку претендентов на проведение "Экспо-2020"» (ռուսերեն). Российская газета. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. «РБК-рейтинг». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. «Составлен проект рейтинга привлекательности российских городов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  31. «100 лучших городов России» (ռուսերեն). www.kommersant.ru. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «НГУ делит 19 место на Чемпионате мира по программированию с MIT». Новосибирский государственный университет — Поздравляем!. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  33. «Russian Federation submits bid for World Expo 2025» (անգլերեն). www.bie-paris.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  34. «Екатеринбург подал заявку на «Экспо-2025» с темой об инновациях для инвалидов». 66.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  35. Грязнов Олег Николаевич; Гуляев Александр Николаевич; Рубан Наталья Валентиновна (2015). «Факторы инженерно-геологических условий города Екатеринбурга». Izvestii︠a︡ Uralʹskogo Gorno-Geologicheskoĭ Akademii (журнал) (Известия Уральского государственного горного университета ed.). Екатеринбург: Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования "Уральский государственный горный университет" (3): 5–21. ISSN 2307-2091.
  36. Климат Екатеринбурга (ռուսերեն). Погода и климат. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  37. «Sverdlovsk (Yekaterinburg) Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  38. «Official website of the U.S. Consulate General in Yekaterinburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  39. «Official website of the British Consulate General in Yekaterinburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  40. «Official website of the German Consulate General in Yekaterinburg». Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  41. «Official website of the French Consulate General in Yekaterinburg». Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  42. «Chinese Consulate General in Yekaterinburg». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  43. «Побратимы и тезки Екатеринбурга». ekb-room.ru (ռուսերեն). The Ekb Room. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Եկատերինբուրգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինբուրգ» հոդվածին։
Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ

Մոսկվա | Սանկտ Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Նիժնի Նովգորոդ  • Սամարա  • Օմսկ
Կազան  • Չելյաբինսկ  • Դոնի Ռոստով