iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Դնեստր
Դնեստր - Վիքիպեդիա Jump to content

Դնեստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեստր
Դնեստրը Ռիբնիցա քաղաքում, Մոլդովա
Բնութագիր
Երկարություն1352
Ավազանի մակերես72 100 կմ²
Ջրի ծախս310
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎոլչիե, Ուկրաինա
Բարձրություն911 մ
Գետաբերանի տեղակայումՍև ծովի Դնեստրի լիման
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Գետի թեքություն0,666 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքերHnyla Lypa?, Zolota Lypa?, Seret?, Զբրուչ, Smotrych River?, Stryi River?, Bâc?, Ռեուտ, Bystrytsia River?, Q12162027?, Q12114440?, Oreb?, Bystritsa?, Svicha?, Sivka?, Limnytsia?, Lukva River?, Strwiąż?, Vereshchytsia?, Strypa?, Nichlava?, Dzvina?, Zhvanchyk?, Ushytsia River?, Lyadova River?, Yahorlyk River?, Kuchurhan?, Սկուրտյանկա, Kamenka River, Nistru?, Koropets?, Hnizna?, Ribnitsa?, Murafa River?, Barysh?, Q4080398?, Botna?, Q4110517?, Horozhanka?, Dzhuryn?, Ikel?, Q4199427?, Luh?, Q4306836?, Mszanka?, Q4334249?, Q4444499?, Ternava?, Տուրունչուկ, Shchyrets?, Svirzh?, Q12082082?, Biloch?, Derlo?, Zhvan River?, Q12106917?, Zubra?, Kalyus?, Karayets?, Q12111459?, Q12111662?, Q12111663?, Q12114853?, Kuna?, Litnianka?, Liubeshka?, Liutynka?, Linyna?, Markivka River?, Nemyia?, Ocna?, Onut?, Rusava?, Sokyrianka?, Tlumach?, Chernytsia?, Yasenytsia?, Yablunka?, Viknytsia River?, Chern?, Rezina? և Ikel?
Ջրի մարմիններDniester Reservoir?
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Մոլդովա Մոլդովա
Մերձդնեստր Մերձդնեստր(Դե ֆակտո)
ԵրկրամասՕդեսայի մարզ, Վիննիցայի մարզ, Խմելնիցկիի մարզ, Լվովի մարզ և Չեռնովցիի մարզ
ՋրահավաքԴնեստրի ավազան
Գետը Վիքիպահեստում

Դնեստր (ուկրաիներեն՝ Дністе́р, մոլդ.՝ Nistru, Нистру, հին հունարեն՝ Τύρας, լատին․՝ Tyras, Tiras), գետ Ուկրաինայում և Մոլդովայում (մասամբ երկու պետությունների սահմանով)։ Սկիզբ է առնում Կարպատների հյուսիսային լանջերից, թափվում Սև ծովի Դնեստրի լիմանը։ Երկարությունը 1352 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 72 100 կմ²[1]։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը 310 մ³/վրկ. է[1]։ Գետի տարեկան հոսքի ծավալը կազմում է 10,2 կմ³[2]: Միջին թեքությունը 0,56 մ/կմ է։ Գետի լայնությունը ստորին հոսանքում հասնում է 200 մետրի, միջին խորությունը՝ 4-8 մետրի, առավելագույն խորությունը՝ 10-16 մետրի։ Հոսքի արագությունը միջին հոսանքում 1-1,5 մ/վրկ. է, ստորին հոսանքում՝ 0,5 մ/վրկ., գետաբերանային հատվածում՝ դրանից էլ պակաս[3]։

Ափերին գտնվող առավել կարևոր քաղաքները՝ Մոգիլյով-Պոդոլսկի, Սորոկի, Ռիբնիցա, Բենդեր, Տիրասպոլ։

Գետի վրա կառուցվել են երկու խոշոր ջրամբար, որոնցից Դնեստրյանն ընկած է Ոիկրաինայի, Դուբոսարյանը՝ Մոլդովայի տարածքում։

Դնեստրի ջրերով աշխատում են հետևյալ խոշոր ջրէկերը.

  • Դնեստրի ջրէկ — Ոիկրաինայի Նովոդնեստրովսկ քաղաքի մոտ, 702 մեգավատտ
  • Դնեստրի ջրէկ-2 — Ուկրաինայի Վիննիցայի մարզի Նագորյանի գյուղի մոտ, 40,8 մեգավատտ
  • Դնեստրի ГАЭС — Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ռասկոպինցի գյուղի մոտ — առաջին հերթը՝ (3×ГА) 972 մեգավատտ/ 1248 մեգավատտ (պոմպային), նախագծված է (7×ГА)՝ 2268 մեգավատտ/2912 մեգավատտ
  • Դուբոսարյան ջրէկ - Մոլդովայում՝ Մերձդնեստրյան Հանրապետության Դուբոսարի քաղաքի մոտ, 48 մեգավատտ

Հին հույները գետն անվանել են Տիրաս։ Ենթադրում են, որ անվանումն ունի սկյութական ծագում. առաջացել է «արագ» նշանակող բառից։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանաստրուս անունով։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «գետ» նշանակող դանու բառը[4]. հին իրաներեն Dānu nazdya, ինչը նշանակել է «սահմանային գետ»[5]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Դնեպրի և Դնեստրի անուններն առաջացել են կելտերեն don («ջուր») բառից, համապատասխանաբար՝ don-ieper և don-iester — «վերևի գետ» և «ներքևի գետ»[6][7]։ Որոշ ուսումնասիրողներ էլ Դնեստրի անունը կապում են սկյութա-սարմատական «*stūra» — «մեծ» բառի հետ, այսինքն՝ Մեծ գետ (Մեծ ջուր)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Днестр // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
  2. «Валентин Стецюк — Загальний огляд екологічного стану верхнього і середнього Дністра». www.myslenedrevo.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. Молдавская ССР / глав. ред. И. К. Вартичан. — Кишинёв: Главная редакция Молдавской Советской энциклопедии, 1979. — С. 30—31. — 496 с.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 133.
  5. J. P. Mallory and Victor H. Mair. The Tarim Mummies: Ancient China and the Mystery of the Earliest Peoples from the West. — London: Thames & Hudson, 2000. — С. 106.
  6. Charnock, Richard Stephen Local Etymology: A Derivative Dictionary of Geographical Names. — London: Houlston and Wright, 1859. — С. 86—87.
  7. Douglas, James A Text-book of Geography. — Edinburgh: Oliver and Boyd, 1869. — С. 23.
  8. Абаев В. И. «Историко-этимологический словарь осетинского языка». www.allingvo.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնեստր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 428