iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Գերդա_Սպրինխորն
Գերդա Սպրինխորն - Վիքիպեդիա Jump to content

Գերդա Սպրինխորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերդա Սպրինխորն
շվեդ.՝ Gerda Sprinchorn[1]
Ծնվել էապրիլի 29, 1871(1871-04-29)[2][3][4]
ԾննդավայրQ66634048?, Վեստերոս (համայնք), Վեսթմանլանդ, Շվեդիա[2][4]
Մահացել էմարտի 21, 1951(1951-03-21)[2][3][4] (79 տարեկան)
Վախճանի վայրըՕսկար, Շվեդիա[2][4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՈւսուցիչԱկսել Տալբերգ[5] և Ջոն Բյորեսոն[5]
Մասնագիտությունխեցեգործ և քանդակագործ
 Gerda Sprinchorn Վիքիպահեստում

Գերտրուդա Լիննեյա (Գերդա) Սպրինխորն (շվեդ.՝ Gertrud Linnéa (Gerda) Sprinchorn, ապրիլի 29, 1871(1871-04-29)[2][3][4], Q66634048?, Վեստերոս (համայնք), Վեսթմանլանդ, Շվեդիա[2][4] - մարտի 21, 1951(1951-03-21)[2][3][4], Օսկար, Շվեդիա[2][4]), շվեդ քանդակագործ և խեցեգործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերտրուդա Լիննեյա Սպրինխորնը ծնվել է 1871 թվականի ապրիլի 29-ին, հաշվապահ Կարլ Լյուդվիգ Սպրինխորնի և նրա կնոջ`Հիլդեգարդ Յուլիան Լիտտմարկի ընտանիքում։ 1893-1900 թվականներին Գերտրուդան (ավելի շատ հայտնի է որպես Գերդա) սովորել է Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում։ 1899 թվականին «Փերիները դրախտի դռանը» քանդակի համար նրան շնորհվում է Hertigliga-ի մեդալ, իսկ 1900 թվականին նրա «Կլեոպատրան» արժանացել է Թագավորական մեդալի։ Կլեոպատրայի ինքնասպանության տեսարանը պատկերող այդ քանդակն արժանացել է դրական արձագանքների 1911 թվականին Շվեդիայի նկարիչների միության (Föreningen Svenska Konstnärinnor) կազմակերպած առաջին ցուցահանդեսում։ Երկար ժամանակ համարվել է Գերդա Սպրինխորնի լավագույն գործը, սակայն, ըստ ժամանակակիցների, քանդակագործը հետագայում ոչնչացրել է իր ստեղծագործությունը[6]։

Ակադեմիան ավարտելուց հետո Գերդա Սպրինխորնը շուրջ մեկ տարի անցկացրել է Փարիզում։ Այդ ժամանակաշրջանի նրա գործերը հայտնի չեն, մինչդեռ 1904, 1905 և 1907 թվականներին Դալարնա ուղևորությունները, ընդհակառակը, ծայրաստիճան արգասաբեր են եղել։ Գերդան ստեղծել է մի շարք իրատեսական կերպարներ, որոնք պատկերում էին Դալարնայի բնակիչներին ավանդական տարազներով[6]։

Գերդա Սպրինխորնը 1906 թվականը անցկացրել է Իտալիայում՝ լինելով նաև Կապրիում։ Այնուհետև նա մի քանի անգամ ճանապարհորդել է Ֆինլանդիայում։ Ինչպես իտալական, այնպես էլ ֆիննական ուղևորությունների արդյունքը նոր քանդակներն էին ազգագրական ոգով`պատկերելով գյուղացիներին ազգային տարազներով[6]։

Բացի քանդակներից, Գերդա Սպրինխորնը կերամիկայից ստեղծել է ինտերիերի իրեր`լամպեր, գրելու գործիքներ և այլն։ Սեփական թրծման վառարանն ունենալուց հետո նա սկսել է պատրաստել տարբեր տեսակի ջնարակված ապրանքներ ՝ ոգեշնչված ճապոնական կերամիկայով[6]։

Սպրինխորնի ամենահայտնի քանդակներից մեկը «Սուրբ պար» (Helig dans) գործը, պատկերում է վեր պարզված ձեռքերով մի կնոջ, քամուց ծածանվող բարակ հագուստով։ Հեղինակի մտահղացման համաձայն, նրանից հետո պետք է ստեղծեր «Հեթանոսական պար» (Profan dans) քանդակը, բայց այն չի իրականացել։ Փոխարենը ստեղծվել է մի փոքրիկ թրծակավե արձանիկ՝ «Danse macabre»: Գերդա Սպրինխորնի մյուս գործերը ներառում են քանդակված բրոնզե դիմանկարներ, այդ թվում`դերասան Անդերս դե Վալը և նկարիչներ Շարլոտա Վալստրյոմը, Ինգեբորգ Օքերմանը և Հիլդեգարդ Տորելը։ 1948 թվականին Ստենբրուխուլտում կանգնեցվել է երիտասարդ Կառլ Լիննեյին պատկերող արձանը[7]։

Սպրինխորնը բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտերկրում (այդ թվում ՝ Լոնդոնում, Մյունխենում, Վիեննայում, Սան Ֆրանցիսկոյում)։ 1904 թվականին Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի[7]։

Գերդա Սպրինխորնը մահացել է 1951 թվականին Ստոկհոլմում[6]։

Սպրինխորնի աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանում[8], Ուփսալայի համալսարանական գրադարանում[9], Տրելլեբորգի թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Irja Bergström. «Gertrud Linnéa (Gerda) Sprinchorn». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • Lena Milton. «G (Gerda) L Sprinchorn». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).
  • «Работы в Национальном музее». Nationalmuseum (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդա Սպրինխորն» հոդվածին։