Բոուլդեր (Կոլորադո)
Բոուլդեր | ||
Երկիր | ԱՄՆ | |
---|---|---|
Համայնք | Բոլդեր շրջան | |
Հիմնադրված է | 1858 թ. | |
Մակերես | 66,946357 կմ², 66,520031 կմ² | |
ԲԾՄ | 1655 մետր | |
Բնակչություն | ▲108 250 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-7 և MDT? | |
Պաշտոնական կայք | bouldercolorado.gov(անգլ.) | |
| ||
Բոուլդեր (անգլ.՝ Boulder), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում։ Բոուլդեր շրջանի կենտրոնն է։ Մտնում է ԱՄՆ-ի ամենախտաբնակ բնակավայրերի ցանկի մեջ և բնակչության թվով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Կոլորադո նահանգում[2]։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության թիվը կազմում է 97 385 մարդ[3], իսկ քաղաքային ագլոմերացիայինը՝ 294 567 մարդ[4]։
Բոուլդերը ունի հարուստ պատմություն, 1960-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել հիպիները և այստեղ է գտնվում Կոլորադոյի համալսարանի՝ նահանգի ամենախոշորը, գլխավոր մասնաշենքը։ Բոուլդերը հաճախ հայտնվում է առողջապահության, երջանկության, կյանքի մակարդակի, կրթության և մշակույթի ոլորտներում անցկացված վիճակագրությունների բարձր հորիզոնականներում[5]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1858 թվականին, գտնվում է Ժայռոտ լեռների լեռնաճյուղերի վրա, Դենվերից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[6], ծովի մակարդակից 1655 մետր բարձրության վրա։ Բոուլդեր շրջանի վարչական կենտրոնն է[7]։
Քաղաքում՝ ի շնորհիվ նրա բարձր դիրքի և լեռնային չոր կլիմայի, տարվա ընթացքում հաշվվում է 300 արևային օր, ինչը Բոուլդերը դարձնում է թեթև ատլետիկայի և մի քանի ձմեռային որոշ սպորտաձևերի մարզումների իդեալական վայր։
Տեղական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոուլդերը ուղանողական քաղաք է։ Այստեղ է գտնվում Կոլորադոյի խոշորագույն ուսումնական հաստատությունը՝ Կոլորադոյի համալսարանը։ Համալսարանը քաղաքի գլխավոր գործատուն է։ Գրեթե մեկ երրորդ մասը ուսանողներ են։ Համալսարանը հայտնի է ամենամյա անցկացվող Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ։
Կոլորադոյի համալսարանի բնական պատմության թանգարանը ոլորտում ամենախոշորներից է, հավաքածուն պարունակում է ավելի քան 4 միլիոն ցուցադրանմուշ։
Բոուլեր քաղաքը հայտնի է դարձել ժամանակակից ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպում, որի վերջնական գործողությունները կատարվում են հենց կոլորադյան քաղաքում։ Այն հիշատակվում է նաև «Փայլատակում» ֆիլմում։ Սթիվեն Քինգը ծանոթ է եղել Բոուլերին, քանի որ երիտասարդության տարիներին եղել է քաղաքում։ 2009 թվականին ABC family հեռուստաալիքով կայացավ «Հասիր դրան կամ կոտրվիր» սերիալի պրեմիերան, որի հիմնական գործողությունները կատարվում են Բոուլդեր քաղաքում։
- 2010 թվականին USA Today թերթի ռեյտինգում Բոուլդերը անվանվել է ԱՄՆ-ի ամենաերջանիկ քաղաքը։ Այդ որոշմանը հանգել են Gallup հետազոտական ընկերության և առողջապահական Healthways կազմակերպոության քաղաքների ռեյտինգների կազմողները[8][9]։
Բոուլդերի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 74 (23) |
79 (26) |
90 (32) |
88 (31) |
95 (35) |
104 (40) |
104 (40) |
102 (39) |
100 (38) |
90 (32) |
80 (27) |
76 (24) |
104 (40) |
Միջին բարձր °F (°C) | 46.9 (8.3) |
48.3 (9.1) |
56.0 (13.3) |
63.3 (17.4) |
72.2 (22.3) |
81.6 (27.6) |
87.7 (30.9) |
85.3 (29.6) |
77.7 (25.4) |
65.8 (18.8) |
53.7 (12.1) |
45.3 (7.4) |
65.4 (18.6) |
Միջին ցածր °F (°C) | 22.2 (−5.4) |
23.1 (−4.9) |
29.2 (−1.6) |
35.6 (2) |
43.5 (6.4) |
51.3 (10.7) |
57.3 (14.1) |
56.1 (13.4) |
48.0 (8.9) |
37.8 (3.2) |
28.5 (−1.9) |
21.3 (−5.9) |
37.9 (3.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −33 (−36) |
−28 (−33) |
−13 (−25) |
−3 (−19) |
17 (−8) |
20 (−7) |
40 (4) |
40 (4) |
15 (−9) |
−2 (−19) |
−12 (−24) |
−24 (−31) |
−33 (−36) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.76 (19.3) |
0.82 (20.8) |
2.19 (55.6) |
2.87 (72.9) |
2.80 (71.1) |
2.20 (55.9) |
1.79 (45.5) |
1.84 (46.7) |
1.68 (42.7) |
1.55 (39.4) |
1.24 (31.5) |
0.94 (23.9) |
20.68 (525.3) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 10.7 (27.2) |
12.4 (31.5) |
17.7 (45) |
11.7 (29.7) |
0.8 (2) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1.0 (2.5) |
5.6 (14.2) |
14.2 (36.1) |
14.2 (36.1) |
88.3 (224.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 5.3 | 6.5 | 8.4 | 10.0 | 12.1 | 10.4 | 10.4 | 10.8 | 8.3 | 7.2 | 5.9 | 5.7 | 101.0 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 5.1 | 6.3 | 6.4 | 4.1 | 0.5 | 0 | 0 | 0 | 0.5 | 1.8 | 4.8 | 5.5 | 35.0 |
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Աղբյուր #2: Weather Atlas (daylight)[10] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաջիկստան, Դուշանբե
- Չինաստան, Լհասա
- Մեքսիկա, Մանտե
- Նիկարագուա, Հալապա
- Ճապոնիա, Յամագատա
- Կուբա, Յանտերաս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder city, Colorado». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder, CO Metro Area». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Best of Boulder». City of Boulder. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Boulder Location». www.boulder.swri.edu.
- ↑ «Boulder Elevation». www.BoulderColoradoUSA.com.
- ↑ Самый счастливый город США нашли у подножия Скалистых гор, Lenta.ru, 15.02.2010.
- ↑ Колорадский рай. Исследователи выбрали самый счастливый город Америки, Lenta.ru, 17.02.2010.
- ↑ «Monthly weather forecast and climate: Boulder, CO». Weather Atlas. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոուլդերի պաշտոնական կայքը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուլդեր (Կոլորադո)» հոդվածին։ |
|