iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Բանավեճ
Բանավեճ - Վիքիպեդիա Jump to content

Բանավեճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանավեճ (հուն․՝ Διαβαθω, կարդում եմ), վեճ, վիճաբանություն, բանավոր քննարկում, վիճելի կամ հրատապ հարցի շուրջ երկու կողմերի տարբեր հիմնավորումների, փաստարկների, պնդումների ու ապացույցների ձևակերպում ու մտքերի հանրային, բանավոր արտահայտում։ Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման և դրանց միջոցով փաստարկների ձևակերպման արդյունք[1]։ Հանրային երկխոսության այս տարատեսակի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները ոչ թե մեկը մյուսին ապացուցեն իրենց ճշմարտացիությունը, այլ` երրորդ կողմին։ Այդ պատճառով մասնակիցների կիրառած վերբալ և ոչ վերբալ միջոցները նպատակ ունեն լսարանի մոտ ձևավորել որոշակի կարծիք վիճաբանության առարկա խնդրի վերաբերյալ։

Խոսնակը պետք է հանդես գա՝

  • պարզ և հասկանալի խոսքով.դատավորը պետք է հասկանա, թե ինչ եք ասում։
  • վստահություն ունենա. լավ մատուցելու դեպքում կարող եք դատավորին ստիպել, որ ձեզ հավատա։
  • տպավորիչ լինի. այնպես արեք, որպեսզի դատավորը հիշի ձեր ասածները։

Այն սկզբունքը, արժեքը կամ գաղափարը, որի հիման վրա կողմը պաշտպանում է իր դիրքորոշումը, անվանվում է առանցքային արժեք։

Յուրաքանչյուր քաղաքակիրթ բանավեճ ունի հետևյալ հիմունքները.

  • Կարծիքների, տեսակետների և դիրքորոշումների փոխանակում։
  • Ընդհանուր նպատակ. բանավեճը հաջողվում է միայն այն դեպքում, երբ մասնակիցները միավորվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ առավելագույնս պաշտպանել սեփական թիմի դիրքորոշումը։
  • Հարգանք դիմացինի նկատմամբ. բանավիճողը պետք է հարգալից լինի դիմացինի հանդեպ, անկախ այն բանից, թե նա ինչ տեսակետ է արտահայտում։
  • Երկու կողմի առկայություն. բանավեճում միշտ առկա է 2 կողմ՝ համաձայն ենք, համաձայն չենք։
  1. «համաձայն ենք» թիմը միշտ պաշտպանում է քննարկվող հարցադրման կամ բանաձևի մեջ արտահայտված դիրքորոշումը
  2. «համաձայն չենք» թիմը՝ ներկայացնում է հակադրվող դիրքորոշում

«Համաձայն ենք» թիմին տրվում է առաջինը խոսելու իրավունք, քանի որ «Համաձայն չենք» թիմը չի կարող պաշտպանել կամ մերժել քննարկվող խնդիրը, մինչև չիմանա, թե կոնկրետ ինչ «մեղադրանքներով» և առաջարկներով է հանդես գալիս հակառակորդ թիմը։ Նմանապես «Համաձայն ենք» թիմին է տրվում նաև առաջինը եզրափակիչ ելույթ ունենալու իրավունքը։ Դեմ հանդես եկող թիմն իր հերթին պետք է կասկածի տակ դնի հակառակորդ թիմի առաջարկած դիրքորոշումը, հիմնավոր փաստարկներով հերքի այդ դիրքորոշումը, որոշակի պնդումներով և ապացույցներով ներկայացնի իր դիրքորոշումը։

Նախապայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող ելույթ ունենալու համար հարկավոր է հաշվի առնել հետևյալ նախապայմանները՝ պլանավորում, գրառումների անհրաժեշտություն, պնդումների համարակալում, ելույթի կառուցվածք, ներկայացում։

Բանավեճի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Համաձայն ենք» թիմի ներածական խոսք

Հարց ու պատասխան

  • «Համաձայն չենք » թիմի ներածական խոսք

Հարց ու պատասխան

  • «Համաձայն ենք » թիմի եզրափակման խոսք
  • «Համաձայն չենք » թիմի եզրափակման խոսք

Դիրքորոշումը պաշտպանելու համար անհրաժեշտ է ներկայացնել պնդումներ և փաստեր։ Պնդումները հիմնավորվում են փաստերի միջոցով, որոնց ամբողջությունը կոչվում է փաստարկ։ Հետևաբար, ցանկացած դիրքորոշում ներկայացվում է փաստարկների միջոցով։

Ըստ ստատուտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավեճի կարգը որոշվում է կամ տվյալ կազմակերպության ստատուտի համաձայն (օրինակ, ըստ խորհրդարանական ստատուտի), կամ ընդունված օրենքների, կամ սովորույթների համաձայն։ Այս վերջին տերմինները առավելապես կիրառվում են Ֆրանսիայում։ Անգլիայում գլխավոր դեբատները կոչվում են նախագծի երկրորդ ընթերցում, իսկ հատուկ բանավեճերը կոմիտեների և երրորդ ընթերցում (առաջին ընթերցումը ձևական բնույթ է կրում)։ Գերմանիայում գլխավոր դեբատներ լինում են նաև առաջին ընթերցման ժամանակ, իսկ հատուկը երկրորդ և երրորդ։ Խորհրդարանական դեբատները սղագրվում և հրապարակվում են[1]։

Օգտակար խորհուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երբեք մի անտեսեք նախապատրաստական աշխատանքը
  • ՄՈՌԱՑԵՔ անգիր արված տեքստերի մասին
  • հիշեք, որ ցանկացած ելույթ համոզիչ է դարձնում փաստերը
  • ավելի հստակ և պատկերավոր ներկայացրեք օրինակները
  • եղեք համոզիչ։

Խորհրդարանական բանավեճերի բրիտանական ձևաչափ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Т. Светенко. Путеводитель по дебатам. Учебное пособие для педагогов и учащихся. Արխիվացված 2012-10-30 Wayback Machine (ռուս.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 272
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավեճ» հոդվածին։