iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Բայի_կերպ
Կերպ - Վիքիպեդիա Jump to content

Կերպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բայի կերպից)

Կերպ, բայի քերականական կարգ, որ ընդհանրացած ձևով արտահայտում է գործողության ընթացքի տեսակները՝ տևականությունը, բազմակիությունը, ավարտվածությունը։ Հայերենում կերպային բնույթ ունեն, օրինակ, անցյալ անկատարի և կատարյալի (գնում եմ-գնացի), վիճակացույց բայերի ներկայի և հարակատարի ձևերի (քնում եմ—քնած եմ), բայական բուն և հավելավոր ձևերի (եմ— լինում եմ, կարող եմ- կարողանում եմ) հակադրությունները։ Սակայն հայերենի քերականության մեջ, Աբեղյանից սկսած, կերպ են համարվում մի կողմից պարզ և դերբայավոր ժամանակաձևերի, մյուս կողմից՝ վերջիններիս ներքին կերպա-ժամանակային տարբերությունները։ Առանձնացվում են պարզ (գնացի), կատարված (գնացել եմ), կատարվող (գնում եմ) և կատարելի (գնալու եմ) կերպեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 393