Բահիա (Bahia), նահանգ Բրազիլիայում, Բրազիլական բարձրավանդակի արևելյան մասում։ Տարածությունը 561 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 14,175,341 (2012)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Սալվադորն է։ Տալիս է երկրի նավթի արդյունահանման և վերամշակման 90%-ը, ալմաստի հանույթի 25%-ը։ Հարավ ծովափնյա շրջանում տարածված են կակաոյի (հավաքի 95%), հյուսիսում՝ ծխախոտի և շաքարեղեգի պլանտացիաներ։ Ներքին շրջաններում զարգացած է էքստենսիվ մսատու անասնապահությունը։ Ունի սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի, քիմյական արդյունաբերություն։
Նահանգի հյուսիսային մասում գետերը հիմնականում չորացող են, իսկ նահանգի արևմտյան մասում Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթայից այն կողմ տեղաբաշխված է Սան-Ֆրանսիսկու գետի ավազանը։ Այս գետի վրա է կառուցված երկրի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Սոբրադինյուն (տարածքը — 4214 կմ²)։
Կլիման արևադարձային է, միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +22 ºС: Անձրևների շրջանի սկիզբը տարբեր է նահանգի տարբեր մասերում։ Մայրաքաղաք Սալվադորում անձրևները սկսվում են մարտին և ավարտվում հուլիսին, նահանգի արևմուտքում ձգվում են հոկտեմբերից մարտ, իսկ հյուսիսում այս ժամանակաշրջանը ձգվում է փետրվարից ապրիլ։
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների նահանգի բնակչությանը հետևյալն է՝
Ընդամենը բնակչություն
14 016 906
այդ թվում՝
Քաղաքային բնակիչներ
10 102 476
Մասը ընդհանուրում, %
72,07
Գյուղական բնակիչներ
3 914 430
Մասը ընդհանուրում, %
27,93
Տղամարդիկ
6 878 266
Մասը ընդհանուրում, %
49,07
Կանայք
7 138 640
Մասը ընդհանուրում, %
50,93
Բնակչության խտությունը, մարդ/կմ²
24,82
Նահանգի բնակչությունը % երկրի բնակչությունից
7,35
2006 թվականին բնակչության 67,4 % ապրում էր քաղաքներում։ 1991-ց 2000 թվականները բնակչության աճը կազմել է 1,1 %։ 2006 թվականին նահանգում կար 3,826 միլիոն տուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 248)։