Աբդուլ Համիդ I
Աբդուլ Համիդ I | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 20, 1725[1][2][3] |
Ծննդավայր | Թոփքափը ամրոց, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | ապրիլի 7, 1789[4][1][2][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Tomb of Abdul Hamid I | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ և Խալիֆա | |
Հայր | Ահմեդ III |
Մայր | Ռաբիա Սուլթան |
Երեխաներ | Մուստաֆա IV, Մահմուդ II, Էսմա Սուլթան, Hibetullah Sultan? և Ayşe Athermelik Dürrüşehvar Hanım? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
Աբդուլ Համիդ I(օսմ. عبد الحميد اول — Abd ül-Hamîd-i evvel, թուրքերեն՝ Birinci Abdülhamit, մարտի 20, 1725[1][2][3], Թոփքափը ամրոց, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 7, 1789[4][1][2][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1774 - 1789 թթ.։ Ահմեդ III-ի որդին է։
Ծնունդ և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլիս քաղաքում, նա Ահմեդ III-ի կրտսեր զավակն էր (կառավարել է 1703–1730 թվականներին)։ Ահմեդ III զիջեց գահը իր զարմիկ Մահմուդ Iին, ում փոխարինեց իր եղբայր Օսման III-ը, ում իր հերթին փոխարինեց Ահմեդի ավագ որդի Մուստաֆա III-ը։
Որպես գահի հավանական ժառանգորդ Աբդուլ Համիդը փակվեց բանտում իր ավագ եղբոր հետ միասին, ինչպես ընդունված էր այդ ժամանակ։ Նա բանտում մնաց մինչև 1767 թվականը։ Այս ընթացքում նրան կրթել է իր մայրը՝ Ռաբիա Շերմին, ով սովորեցնում էր պատմություն և վայելչագրություն։
Երբ մահացավ Օսման III-ը, Աբդուլ Համիդը դարձավ սուլթան 1774 թվականի հունվարի 21-ին։
Գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլ Համիդի երկար ազատազրկումը նրան անտարբեր էր դարձրել պետական գործերին և խորհրդականներին մեծ իշխանություն էր տվել։ Նա նաև շատ կրոնական և խաղաղասեր էր ի ծնե։
Չնայած կայսրության թույլ վիճակին և սուլթանի խաղաղամետ տրամադրությանը, Օսմանյան կայսրությունը ստիպված էր վերս սկսել պատերազմը Ռուսաստանի դեմ։ Պարտվելով ռուսներին՝ թուրքիան ստիպված նվաստացուցիչ պայմանագիր կնքեց, որով տարածքներ զիջեց ռուսներին, բացի այդ թույլատրեց ռուսներին խառնվել կայսերական գործերին։ Մեկ այլ պարտություն թուրքերը կրեցին Պարսկաստանի դեմ պատերազմում (1775-1776)։
Աբդուլ Համիդը սկսեց բարեփոխումների իրականացնել կայսրության զինված ուժերում։ Նա փորձեց վերափոխել Ենիչարների կորպուսը և նավատորմը։ Նա ստեղծեց հրաձգային կորպուս։ Նա նաև ստեղծեց կայսերական ռազմածովային ինժեներական ուսումնական դպրոց[5]։
Աբդուլ Համիդը նաև փորձեց ուժեղացնել կայսրության դիրքերը Սիրիայում, Եգիպտոսում և Իրաքում[5]։ Սակայն նրա այս փոքր հաջողությունները ի չիքս են դառնում Ղրիմի թերակղզու կորստյան հետ համեմատած։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдул-Гамид I (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 20.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Абдуль-Гамидъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 25.
- ↑ 5,0 5,1 Hoiberg, Dale H., ed. (2010). «Abdulhamid I». Encyclopædia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopædia Britannica Inc. էջ 22. ISBN 978-1-59339-837-8.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Համիդ I» հոդվածին։ |
|
- Մարտի 20 ծնունդներ
- 1725 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1789 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Օսմանյան արքայատոհմ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության սուլթաններ
- Կաթվածից մահացածներ
- 18-րդ դարի օսմանյան սուլթաններ
- Անձինք:Ստամբուլ
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Երկու սուրբ մզկիթների պահապան
- Թուրքիայի պատմություն
- Թուրք-պարսկական պատերազմների օսմանյան մասնակիցներ