iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/«0,10»_նկարների_վերջին_ֆուտուրիստական_ցուցահանդես
«0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես - Վիքիպեդիա Jump to content

«0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Единственная сохранившаяся фотография работ К. Малевича на выставке 0,10.
Լուսանկար ցուցահանդեսից[1]։ Երևանում է 39 աշխատանքից 21-ը[2]։
Ցուցահանդեսի գովազդ (մասնավոր հավաքածու, Ցյուրիխ)

«0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես, ցուցահանդես, տեղի է ունեցել Նադեժդա Դոբիչինայի արվեստի բյուրոյում (Ադամինի տուն), Պետրոգրադ քաղաքում, 1915 թվականի դեկտեմբերի 19-ից 1916 թվականի հունվարի 17-ը։ Ցուցահանդեսում ներկայացված էին Կազիմիր Մալևիչի և նրա համախոհների աշխատանքները, որոնք նոր ուղղություն մտցրին ռուսական ավանգարդում՝ սուպրեմատիզմ։

Ցուցահանդեսը «Վերջին ֆուտուրիստական» են անվանել կազմակերպիչներն, քանզի ցանկանում էին ավարտել ռուսական գեղարվեստի ժամանակաշրջանն ու անցում կատարել սուպրեմատիզմին։

Զրոն խորհրդանշում է սուպրեմատիզմում առարկայական ձևերի բացակայությունը (զորայական քանակ)։ Տասն արվեստագետների քանակն է, որոնք ցանկություն էին արտահայտել մասնակցելու ցուցահանդեսին, բայց երբ մասնակիցների թիվը հասավ 14-ի, անվանումը միևնույն է մնաց նույնը[3]։

Կատալոգի շապիկ։

Ցուցահանդեսը նախաձեռնվել է Իվան Պունիի նախաձեռնությամբ։ Մալևիչի կողմնակիցները պատրաստ չէին ամբողջովին ընդունել սուպրեմատիզմը և այն ճանաչել ֆուտուրիզմի ժառանգորդ, ուստի Մալևիչին չթույլատրեցին «սուպրեմատիզմ» կոչել նրանց գործերը ո՛չ կատալոգում, ո՛չ էքսպոզիցիայում։ Կտավներն ունեին բարդ, երկար անվանումներ։

Նկարները կախվել են բացման գիշերն անձամբ Մալևիչի կողմից, որպեսզի ժամանակից շուտ ոչ ոք չտեսնի[4]։ Վերնիսաժից (գեղարվեստական ցուցահանդեսի փակ դիտում) մի քանի ժամ առաջ անպատրաստ հանրության համար Մալևիչը ձեռքով մի քանի պաստառ է գրել՝ «գեղանկարչության սուպրեմատիզմ» գրությամբ։ Վերնիսաժում տարածվում էր Միխայիլ Մատյուշինի «Կուբիզմից սուպրեմատիզմ․ Նոր գեղարվեստական ռեալիզմ» գիրք-մանիֆիստը։

Սենյակի կարմիր անկյունում, որտեղ սլավոնները միշտ կախում են սրբապատկերներ, Մալևիչը ամրացրել է «Սև քառակուսին», որը կատալոգում նշվել է որպես «Սև քառանկյուն»․ այս կտավը ցուցահանդեսի շնորհիվ հետագայում կոչել են «ռուսական ավանգարդի սրբապատկեր»։ Ցուցադրվել են Մալևիչի նաև այլ նկարներ, ինչպիսիք են «Սև խաչը», «Սև շրջանը», «Կարմիր քառակուսին»։ Ընդհանուր ցուցադրվել է 39 նկար[2]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունը լայն արձագանք է ստացել արվետսի շրջանակներում։ Չնայած նրան, որ այժմ նշանավոր արվեստագետների մեծամասնությունը ցուցահանդեսը ռուսական ավանգարդի ձեռքբերումն է համարում, ի սկզբանե այն առաջացրել է ավելի շուտ սկեպտիկ արձագանք[5]։ Նկարիչ Ալեքսանդր Բենաուան կտրուկ քննադատել է այն, և, հատկապես, «Սև քառակուսին»։ Բազմաթիվ քննադատներ դժգոհում էին, որ Մալևիչը այն կախել է այնպիսի վայրում, որտեղ հիմնականում կախում են սրբապատկերներ[1]։

Ռոզանովան, Բոգուսլավսկայան և Մալևիչը։

Շատ արվեստագետներ մասնակցություն են ունեցել դեռևս «Տրամվայ Վ» Առաջին ֆուտուրիստական ցուցահանդեսին, որն անցկացվել էր նույն տարվա մարտին․

«0,10» միավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի ապրիլին ստեղծվել է «0,10» անունը կրող ավանգարդիստ-արվեստագետների միավորումը, որի անդամները ցուցահանդեսի ներկայացված կտավների հեղինակներն էին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Stedelijk museum Amsterdam. 0,10 EXHIBITION
  2. The Art Institute of Chicago. Related Story: VIEW The 0.10 Exhibition
  3. Выставка «Казимир Малевич. До и После квадрата»
  4. Андреева Е. Ю. Казимир Малевич. Чёрный квадрат. — СПб.: «Арка», 2010. — С. 11

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шатских А. С. Казимир Малевич. — М.: Слово, 1996. — 96 с.
  • Стригалёв А. О «Последней футуристической выставке картин „0,10“ (Ноль-десять)» // Научно-аналитический информационный бюллетень Фонда К. С. Малевича «0,10». — 2001, ноябрь.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]