The Winner Takes It All
«The Winner Takes It All» (հայերեն՝ Հաղթողը ստանում է ամեն ինչ), շվեդական ABBA խմբի երգը՝ թողարկված որպես «Super Trouper» ձայնասկավառակի առաջին սինգլ 1980 թվականի հուլիսի 21-ին։
«The Winner Takes It All» | ||||
---|---|---|---|---|
ABBA-ի սինգլը | ||||
«Super Trouper» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "Elaine" | |||
Թողարկված | 21 հուլիսի 1980 | |||
Ֆորմատ | Սինգլ | |||
Ժանր | փոփ բալլադ | |||
Երգահան | Բյորն Ուլվեյս և Բեննի Անդերսոն | |||
Տևողություն | 4:54 | |||
Լեյբլ | Polar Music | |||
Պրոդյուսեր | Բենի Անդերսոն Բյորն Ույլվաուս | |||
ABBA-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
խմբագրել«The Winner Takes It All» (սկզբնապես. «The Story of My Life») երգը գրվել է Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի համահեղինակությամբ, հիմնական վոկալային հատվածը կատարել է Ագնետա Ֆելթսքուգը։ Երգի բառերը, ինչպես ենթադրվում էր, 1979 թվականի Ուլվեուսի և Ֆելթսքուգի ամուսնալուծության մասին է։ Սակայն ինքը՝ Ուլվեուսը, ժխտում է դա՝ ասելով.
Երգը հիմնված է բաժանության փորձի վրա, սակայն այդ իրադարձությունը հորինված է։ Մեր դեպքում ո՛չ հաղթող կար, ո՛չ պարտվող։ Շատերը կարծում են, որ այդ սյուժեն վերցված է իրականությունից, սակայն դա այդպես չէ[1]։ |
1999 թվականին Channel Five-ի կողմից անցկացված հարցման ժամանակ «The Winner Takes It All» երգը ճանաչվել է АВВА խմբի լավագույն երգը (Մեծ Բրիտանիայում)։ Նույն Channel Five-ի կողմից արդեն 2006 թվականին անցկացրած հարցման համաձայն՝ «The Winner Takes It All»-ը ճանաչվել է «բաժանության մասին լավագույն երգ» (անգլ.՝ Britain’s Favorite Break-Up Song)։
«The Winner Takes It All» երգը դարձել է ABBA-ի ութերորդ բրիտանական «չարթ թոփերը». մասնավորապես՝ նրանց առաջին № 1-ը Մեծ Բրիտանիայում՝ սկսած 1978 թվականից։ Երգը մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում շուրջ երկու շաբաթ[2]։ «The Winner Takes It All» երգը նաև առաջին հորիզոնականը գրավեց այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Բելգիան (որտեղ առաջատարն է եղել երկու ամիս (!), Նիդերլանդները և ՀԱՀ-ը, ինչպես նաև հասել է Top 10 գործնականում գրեթե բոլոր երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն, որտեղ № 8 հորիզոնականն է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում և այդպիսով դարձել է չորրորդ և վերջին ամերիկյան հիթը ԱԲԲԱ-ի թոփ-10-ից։
Սինգլի Բի-սայդը «Elaine» երգն էր։ Հարկ է նշել, որ այս անգամ սինգլի շրջանային թողարկումները իրարից շատ բանով չէին տարբերվում, ամենուր գերակշռում էր սինգլի կապույտ շապիկը։ Բացառություն դարձավ միայն անգլիական հավաքածու թողարկումը 12-դյույմ ֆորմատով, որը շապիկի այլ ձևավորում ուներ և արված էր «գեյթֆոլդ» տեխնոլոգիայով[3].
«The Winner Takes It All» երգը նաև ներառվել է Mamma mia! մյուզիքլում և ֆիլմում։
Հիթ-շքերթներ
խմբագրել
|
Տարեվերջյան հիթ-շքերթներխմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հարցազրույց երաժիշտների հետ www.guardian.co.uk կայքում» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Данные о позиции сингла в чартах на сайте theofficialcharts.com
- ↑ «Տեղեկատվություն անգլիական թողարկման վերաբերյալ» (անգլերեն). discogs.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 34, 1980 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 2017-12-31.
- ↑ Dutchcharts.nl — ABBA — The Winner Takes It All (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2017-12-31.
- ↑ Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջեր 383–4. ISBN 1-904994-10-5.
- ↑ Downey, Pat; Albert, George; Hoffmann, Frank W (1994). Cash Box pop singles charts, 1950–1993. Libraries Unlimited. էջ 1. ISBN 978-1-56308-316-7.
- ↑ David Kent's "Australian Chart Book 1970-1992" Արխիվացված 5 Մարտ 2016 Wayback Machine
- ↑ «Top 100 Hits of 1981/Top 100 Songs of 1981». Musicoutfitters.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)