iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.m.wikipedia.org/wiki/Օղի
Օղի - Վիքիպեդիա

Օղի (ռուս.՝ водка, լեհ.՝ wódka), պինդ ալկոհոլային թորած խմիչք, հիմնականում բաղկացած ջրից և էթանոլից[1]։ Սովորաբար պատրաստվում է թթված նյութերի թորումից, մասնավորապես՝ ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև առանձին դեպքերում՝ մրգերից և շաքարից։

Օղի
Ենթատեսակալկոհոլային թունդ խմիչքներ
ԲաղադրամասերԷթիլ սպիրտ և խմելու ջուր
Ալկոհոլի պարունակություն40
Ծագման երկիր Ռուսաստան,  Լեհաստան,  Շվեդիա և  Ուկրաինա
 Vodka Վիքիպահեստում
«Ֆինլանդիա» օղի

Օղու ալկոհոլային կազմը սովորաբար կազմում է 40% ալկոհոլ ըստ ծավալի (ԱԸԾ)։ Ռուսական, ուկրաինական, Էստոնական, լատվիական, լեհական, լիտվական և չեխական արտադրության oղիները հետևում են 40% ալկոհոլային մասնաբաժնին։ Եվրամիության անդամ երկրներում սահմանված ալկոհոլային մասնաբաժինը կազմում է 37,5% ԱԸԾ («Եվրոպական օղի»)[2], իսկ Միացյալ Նահանգներում՝ 30% և բարձր[3]։

Ավանդաբար օգտագործում են օղին գերադասող Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովյան երկրներւմ։ Հաճախ օգտագործվում է կոկտեյլների և խառնուրդային խմիչքների մեջ («Վոդկա Մարտինի», «Վոդկա տոնիկ», «Պտուտակահան», «Գրեյհաունդ», «Արյունոտ Մերի», «Սեքս լողափում» և այլն)։

Կանոնավոր օգտագործման և/կամ չարաշահման դեպքում կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  2. «Օղու արտադրություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին. ginvodka.org՝ ջինի և օղու ասոցիացիա
  3. «Միացյալ Նահանգներ Դաշնային կանոնադրական օրենսգրիրք, Հոդված 27, ենթաբաժին 5.22(ա)(1)». Միացյալ Նահանգների կառավարության հրատարակչություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղի» հոդվածին։