Բեշիքթաշ (շրջան)
Բեշիքթաշ (արտասանվում է թուրքերեն՝ Beşik taş)՝ թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյեր և Շիշլի, արևմուտք՝ Քյաղըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիքթաշի դիմաց տեղակայված է Յուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիքթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Բեշիքթաշ | ||
թուրքերեն՝ Beşiktaş | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Ստամբուլի մարզ | |
Մակերես | 18,04 կմ² | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | besiktas.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիքթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծ մասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։
Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Յուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»։ Բեշիքթաշի խորհրդանիշերից մեկն համարվում է Բեշիքթաշ ՖԱ-ն[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ UEFA: Pick of the week
- ↑ «The Independent: Besiktas are proud of their stadium's record as the noisiest on the planet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- District governor's official website (թուրքերեն)
- District municipality's official website (թուրքերեն)
- Beşiktaş gallery at Fotopedia Արխիվացված 2010-05-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեշիքթաշ (շրջան)» հոդվածին։ |