«Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն։